Տեսանյութ. ամերիկացի դպրոցականներին թույլ են տվել մարիխուանա օգտագործել
ՏեսանյութերԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներում բուժքույրերին թույլ են տվել աշակերտներին բժշկական մարիխուանա տալ՝ ծնողներից գրավոր թույլտվության առկայության դեպքում։ Այս մասին հաղորդում է The Denver Post-ը։
Նոր օրենսդրական նորմի համաձայն՝ աշակերտների օրինական ներկայացուցիչները կարող են դպրոցի բուժկետ բերել թմրանյութերը՝ անհրաժեշտության դեպքում երեխաներին տալու համար, օրինակ՝ հիվանդության նոպայի։
Մարիխուանան պետք է պահպանվի փակ արկղերում և տրվի միայն այն երեխաներին, որոնք դա օգտագործում են բժշկի թույլտվությամբ։ Դպրոցականները չեն կարող այն դպրոց բերել, ինչպես նաև տեղափոխել դպրոցական ավտոբուսով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել