Ռոբերտ դե Նիրոն վիրավորել է Թրամփին և արժանացել հոտնկայս ծափահարությունների (տեսանյութ)
ՏեսանյութերTony Awards մրցանակաբաշխության ավանդական արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, Radio City Music Hall սրահում։ Այս մրցանակաբաշխությունը ամեն տարի պարգևատրում է ամերիկյան թատրոնի ոլորտում ձեռքբերումների համար։
Բեմ է բարձրացել Ռոբերտ դե Նիրոն, որը մինչ իր ելույթը սկսելը ու հաղթողի անունը հայտարարելը, պարզապես ասել է Fuck Trump: 74-ամյա դերասանի հնչեցրած վիրավորանքին դահլիճն արձագանքել է հոտնկայս ծափահարություններով։ Դերասանն էլ ոգևորվել է ու կրկնել վիրավորական արտահայտությունը։
«Ուզում եմ միայն մի բան ասել՝ Fuck Trump։ Բավական է, արդեն հոգնել ենք նրանից»,-ասել է Դե Նիրոն ու անցել իր ելույթին, որը հեռուստադիտողները չեն լսել, քանի որ CBS-ը անջատել էր ձայնը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»