ԱՄՆ դեսպանի դուստրը Թրամփին «բռնապետ» է անվանել (տեսանյութ)
ՏեսանյութերHuffington Post-ը գրում է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի դուստրը՝ Fox & Friends հաղորդման հաղորդավարուհի Էբի Հանթսմանը, ուղիղ եթերում նախագահ Դոնալդ Թրամփին «բռնապետ» է անվանել։
«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում երկու բռնապետների միջև այս հանդիպմանը, այն, ինչ մենք տեսնում ենք, պատմություն է»,- ասել է նա՝ Սինգապուր ԱՄՆ նախագահի ժամանման տեսահեռարձակման ֆոնին:
Սկարամուչին շտապել է ընդգծել, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել նման ռիսկի գնալ, ինչից հետո Հանթսմանը խոստովանել է, որ եթերում միշտ չէ, որ հնարավորություն ունի կատարյալ խոսել, և ափսոսանք է հայտնել:
«Ես չէի ցանկանում դա ասել: Դա իմ սխալն է, այդ պատճառով ես ներողություն եմ խնդրում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսվում է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը: Այն պետք է կայանա Սենտոսա կղզու Capella հյուրանոցում: Փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Թրամփի խոսքով՝ այդ հանդիպման նպատակը «գործընթացը սկսելն է»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»