Maserati-ն կսկսի Tesla Roadster-ի մրցակցի արտադրությունը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերLuxury Launches կայքը գրում է, որ Իտալական Maserati մեքենաշինական ընկերության ղեկավար Թիմ Կունիսկիսը հայտարարել է, որ Alfieri էլեկտրական մոդելի արտադրությունը վերջապես մեկնարկում է:
Կայքը մանրամասնում է, որ մեքենան նախատեսված է Tesla Roadster-ի հետ մրցակցության համար:
«Կարող է թվալ, թե մենք թիրախավորել ենք Tesla-ն: Իրականում՝ այո՛, դա այդպես է: Մենք պատրաստվում ենք շուկա բերել մի բան, որի համարժեքը չի լինի»,-հայտարարել է Կունիսկիսը:
Alfieri-ի շարժիչը 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 2 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը կլինի 300 կմ/ժ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»