Տեսանյութ․ որդին հորը հուղարկավորել է 90.000 դոլարանոց BMW-ով
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ Նիգերիայի բնակիչներից մեկը՝ Ազուբուիկե անունով տղամարդը, իր հանգուցյալ հորը հուղարկավորել է ոչ թե դագաղով, այլ 90.000 դոլարանոց BMW մեքենայի մեջ:
Տղամարդուն հուղարկավորել են գյուղական գերեզմանատանը: Որդին իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ հորը խոստացել էր, որ մի օր նրա համար շքեղ մեքենա է գնելու:
Ինչպես նշվում է, որդին մեքենան գնել է անմիջապես խանութից: Բացի այդ, մեքենայում Sat Nav նավիգացիոն համակարգ է տեղադրվել, որպեսզի հանգուցյալը հանդերձյալ աշխարհում հեշտությամբ գտնի դեպի դրախտ տանող ճանապարհը:
Նշվում է, որ համագյուղացիներից շատերին բարկացրել է Ազուբուիկեի արարքը։ Նրանք գումարի զուտ վատնում են համարել դա:
«Հորդ համար մեքենա գնեիր, երբ նա դեռ ողջ էր: Մահից հետո հորդ հուղարկավորիր դագաղով, քեզ հիմարի պես մի պահիր ու ցուցամոլ մի եղիր»,-նշել է համագյուղացիներից մեկը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»