Հնարավո՞ր է ոռոգման ջրի սակագինը իջեցնել. Վարդևան Գրիգորյան
Քաղաքական«Ինչպես գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքները, դրանց չվճարման արդյունքում կիրառվող տույժ ու տուգանքները, այնպես էլ ոռոգման ջրի սակագինը ծանր բեռ են գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների վրա: Մեկ հեկտար հողակտորի մեկանգամյա ջրելու հարցը կազմում է 16 000 դրամ, ինչը, շատ մասնագետների կարծիքով, մի քանի անգամ ուռճացված է: Կա՞ արդյոք ոռոգման ջրի սակագինը վերանայելու հնարավորություն»,- այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Ի պատասխան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ դա իսկապես մտահոգիչ հարց է և նախարարությունում համապատասխան քննարկումներ են իրականացնում. «Եթե թույլ տաք մի քանի օր աշխատել՝ ցույց կտանք խնդրի լուծման մեր տարբերակները»,- պատասխանեց նախարարը:
Տեսանյութը՝ 1in.am-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)