Ճիշտ կլինի, որ ԱԺ-ն նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող խորհրդարանական լսումներ․ Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):
Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ , օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, և կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)