Ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են Վենեսուելան. Պոմպեո
ԱՄՆ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները լքել են այդ երկիրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր Վենեսուելայում մնացած բոլոր ԱՄՆ դիվանագետները լքել են երկիրը: Նրանք այժմ շարունակելու են իրենց առաքելությունը մյուս վայրերից, որտեղ ևս օգնելու են կառավարելու վենեսուելացի ժողովրդին ուղղված հումանիտար օգնությունն ու աջակցել ժողովրդավարությանը»,- ասել է պետքարտուղարը: Նա հայտարարել է, որ իրենք անհամբերությամբ սպասում են Վենեսուելայում ամերիկյան ներկայության վերականգնմանը՝ այն բանից հետո միայն, ինչ «կսկսվի անցումը ժողովրդավարության»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)