ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը Զոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալում ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը 

Նախատեսվում է նվազեցնել «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ համայնքների էներգետիկ կախվածությունը

Հասարակություն

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքապետերի դաշնագրի ակումբի առաջին հանդիպումը:

Հանդիպման շրջանակում կայացավ հարթակի նախագահի ու փոխնախագահի ընտրություն:

«Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահ ընտրվեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, իսկ փոխնախագահ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:

Հարթակի գլխավոր նպատակն է օգնել Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի մասնակից երկրների համայնքներին նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը և ապահովել հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը:

Այդ ամենի շնորհիվ կբարելավվի համայնքների բնակիչների կյանքի որակը՝ վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառներում միջոցառումների իրականացման միջոցով:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ քաղաքապետի հետ դաշնագրի շրջանակներում և՛ պետությունը, և՛ աջակցող կազմակերպությունները նույնպես ստանում են հանձնարարություններ:

«Շատ կարևոր է քաղաքականությունների մշակման հարցում երկխոսությունը: Տեղական իշխանությունները պետք է կարողանան պետական քաղաքականություններում փոփոխություններ մտցնել, որպեսզի ձևավորվեն միասնական քաղաքականություններ: Այս հարթակի հիմնական նպատակը հենց սա է: Շատ ենք կարևորում նաև, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի համայնքների միությունը, Էներգախնայողության հիմնադրամը նույնպես այդ գործընթացի ակտիվ մաս կազմեն»,- ասաց Երիցյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովն ընդգծեց, որ հիմնական շեշտը պետք է դնել տնտեսության, մասնավոր ոլորտի, տարածքային զարգացման և էներգախնայողության վրա:

«Եվրոպական միությունը պարտավորվել է որպես գործընկեր հանդիսանալ և՛ համայնքների և Կառավարության համար: «Քաղաքապետերի դաշնագիր»-ը Հայաստանում շատ ավելի հզոր դիքերում է գտնվում, քան ԵՄ գործընկեր այլ երկրներում: Այս ծրագրին մասնակցում է 18 քաղաքապետարան»,-նշեց Տոշկովը և իր համոզմունքը հայտնեց ծրագրի հաջողելու վերաբերյալ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչը կոչ արեց ներկա համայնքապետերին և քաղաքապետերին առավելագույնս օգտվել տվյալ հարթակի հնարավորություններից ի բարօրություն իրենց համայնքների:

Հարթակը կնպաստի բոլոր շահառուների միջև տեղեկատվության փոխանակմանը և կապահովի փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային ծրագրերի և գործողությունների միջև:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ արևելյան հարևանության պետություններում ՔաղաքապետերիԴաշնագրի քարտուղարության գործունեությունը։ Քարտուղարության գործողությունները ներառում են ստորագրող քաղաքների կարողություններիզարգացում, շահառուների հետ կապերի ուժեղացում, Դաշնագրի աջակից և համակարգող կազմակերպությունների ցանցի ուժեղացում, քաղաքներիկարողությունների ուժեղացում ծրագրերի զարգացման ոլորտում և ֆինանսների հասանելիություն։

Սա ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանցքաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառով
Ամենադիտված