Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին Արտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Վրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին ՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը 

Մարտունու անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն և անհրաժեշտ վերահսկողություն

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ ընտանի կենդանիներ են բերվում և վաճառվում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Ինչպես տեղեկացրեց ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման բացակայության պատճառով ընտանի կենդանիների առուվաճառքի գործընթացն այժմ գրեթե անվերահսկելի է, ինչը կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջացել՝ Մարտունու անասնաշուկայում տեղական ինքնակառավարման մարմինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ համալիր ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

«Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, գույնը եւ գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

Կենդանիների շուկաները պետք է ունենան անասնաբուժական կետ: Մինչդեռ Մարտունու գործող կիրակնօրյա անասնաշուկայում չկա օրենքով նախանշված գրեթե ոչ մի բավարար պայման»,- նշեց Անուշ Հարությունյանը եւ հավելեց, որ իրավիճակին ծանոթանալու եւ խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզից ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը այցելել են անասնաշուկա:

Տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշակի քայլեր այս պահին էլ կարելի է ձեռնարկել՝ ուղեկցող փաստաթղթերը ստուգումը հեշտացնելու, կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կուտակված խնդիրներին պետք է փուլային լուծում տալ:

«Նախ կփորձենք անասնաշուկայի տարածքը ցանկապատել, ապահովել շուկային վայել պայմաններ: Դա նաև հնարավորություն կտա՝ ավելի համակարգված ստուգել կենդանուն ուղեկցող փաստաթղթերը: Հաջորդ քայլով, կարծում եմ, տեղում կունենանք շարժական լաբորատորիա, որը թույլ կտա գնորդներին անցկացնել գնվող անասունի լաբորատոր հետազոտություն և համոզվել, որ կենդանին առողջ է»,- ասել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը:

Իրավիճակի կարգավորման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Անասնաշուկայում առկա խնդիրների լուծումը համարում եմ պատվի հարց: Որոշակի քայլերի շուրջ պայմանավորվեցինք և մեր ջանքերը պետք է միավորենք, որպեսզի կուտակված խնդիրներին լուծում տանք, որպեսզի այս շուկայում միայն առողջ կենդանիներ վաճառվեն»,- ասել է Գնել Սանոսյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսել է իրավական առումով անհրաժեշտ կարգավորումների եւ այդ խնդրում իր լիակատար աջակցության մասին: «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ես այստեղ եմ, որպեսզի հասկանամ, թե օրենսդրական ի՞նչ բացեր կան, որոնք կարող են խոչընդոտել անասնաշուկայի խնդիրների կարգավորմանը, պատկերացնեմ, թե ի՞նչն է խանգարում իրավական նորմերի գործնականում կատարմանը եւ հնարավորինս նպաստեմ օրենքի դաշտում դրանք լուծելուն»,- ասել է պատգամավորը:

«Անասնաշուկային կից գործում է նաեւ թարմ մսի վաճառքի կետ, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Տրվել են հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Որպես գործնական առաջին քայլ՝ մարզպետարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի անասնաշուկայի ցանկապատման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվարկ, որի հիման վրա կսկսվեն աշխատանքները»,- նշեց Անուշ Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառը
Ամենադիտված