Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց»-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով, յուրացում կատարելու դիտավորությամբ 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում դպրոցի ուսուցչուհիներից մեկին պարտադրվել է դասամատյանում կատարել դասաժամերի հավելագրումներ, ինչի արդյունքում  նշված  դասաժամերի դիմաց ամեն ամիս, որպես աշխատավարձ, վերջինիս  փոխանցվել է 20.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված  դասաժամերը չեն դասավանդվել, իսկ գումարները տրամադրվլ են տնօրենին: 

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործի նախաքննությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել չարաշահման մի քանի դրվագներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել՝ դերաբաշխմամբ պետական միջոցների յուրացմներ կատարելու շուրջ՝ նախապես խոստանալով հաստատել դպրոցի ուսումնական տարվա տաբելը և որոշ դասատուներից վերցնել նրանց վրա ավել գրված ժամերից ստացված աշխատավարձն ու դրանց մի մասը փոխանցել ՊՈԱԿ-ի տնօրենին:

Այդ նպատակով կազմվել ու հաստատման է ներկայացվել դպրոցի 2017-2018թթ. ուսումական ծրագիրը, որտեղ ներառվել են կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ դպրոցի երկու ուսուցիչների անվամբ գրել է 68 կեղծ դասաժամ, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել տնօրենին, ով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գույքը:

Բացի այդ, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը ներառյալ դպրոցի դասատուներից մեկի անվամբ տնօրենի կողմից գրվել է 63 կեղծ դասաժամ, ինչը դպրոցի ուսմասվարի կողմից հաստատվել է դպրոցի ուսումնական տարվա տաբելով, սակայն ուսուցչի կողմից նշված դասաժամերը չեն դասավանդվել, բայց դրանց համար ստացվել է գումար, որն ուսմասվարի միջոցով փոխանցվել է տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է. գումարի մի մասը վերջինս տվել է ուսմասվարին՝ հանցագործությանը օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից ստացվել է Վայոց ձորի մարզպետի գրությունն այն մասին, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետին ուղղվել է նամակ՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից թույլ  տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես` «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ ընթացքում իրականացված թվով 8 մշակութային միջոցառումների ընթացքում միջոցառումների մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որոնցից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 400.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, տնօրենը 2017-2018թթ ընթացքում երաժշտական դպրոցի կարիքների համար շուկայականից բարձր գնով թվով չորս Ա/Ձ-ներից կատարել է գնումներ, իսկ երաժշտական դպրոցի տպիչ սարքերի ներկանյութի լիցքավորման և թմբուկների փոխարինման գործարքների ընթացքում, փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով  թվով երեք Ա/Ձ-ների հետ, հաշիվ ապրանքագրերում ցույց է տվել ավելի մեծ չափերի գումարներ և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2017-2018թթ բյուջետային տարվա գործունեության ֆինանսական աուդիտ, որի արդյունքում պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հիշյալ 8 մշակութային միջոցառումների ժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում միջոցառման մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որից չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 400.7 հազար ՀՀ դրամ եկամտային հարկ: Բացի այդ, «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ –ի կողմից 2017-2018թթ.ընթացքում ձեռք բերված /գնված/ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների շուկայական գների ուսումնասիրությամբ աուդիտը պարզել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. գնված տնտեսական ապրանքները և գրենական պիտույքները ձեռք են բերվել մանրածախ շուկայական նույն կամ համարժեք ապրանքների համեմատ բարձր գներով:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Որոշում է կայացվել՝ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու և ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզարկացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված ապրանքատեսակների ընդհանուր շուկայական արժեքի և հաշիվ-ապրանքագրերում նշված ընդհանուր գների տարբերությունը կազմում է 1.202.500 ՀՀ դրամ:

Վարույթն իրականցնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հանրային ծառայության մեջ գտնվող դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև դպրոցի նախկին տնօրենի կողմից ևս թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է մինչև 2017թ. ապրիլի 24-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, կազմել ու հաստատման է ներկայացրել դպրոցի 2014-2015թթ., 2015-2016թթ., 2016-2017թթ. ուսումական տարիների ծրագրերը, որտեղ ներառել է կեղծ տվյալներ, այն է՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 24-ը ներառյալ դպրոցի 3 դասատուների անվամբ գրել է կեղծ դասաժամեր, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել նախկին տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և  308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊՈԱԿ-ի ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 2 170 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված