Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին Արտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Վրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին ՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը Սեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը կրկին մտնելու է խորհրդարան. forrights.am

Հասարակություն

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ իրարանցումը, անհանդուրժողականության հասարակական ալիքը, որը տարածվում է այս օրերին, համեմատելի է թերևս տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի հայտնի ելույթից հետո բարձրացած աղմուկի հետ: Շուտով Լիլիթ Մարտիրոսյանը կրկին կմտնի խորհրդարան, այս անգամ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կազմակերպված լսումներին մասնակցելու:

Ապրիլի 5-ին, ինչպես հիշում ենք, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մարդու իրավուքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ մոտեցավ ԱԺ ամբինին և կարճ ելույթ ունեցավ «խոշտանգված, բռնաբարված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված» տրանսգենդերների անունից, գրում է Սյուզան Սիմոնյանը՝ forrights.am կայքում:

Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց բռնությունների դաժան վիճակագրություն: Սակայն  հիմնական քննարկումները ծավալվեցին ոչ թե այդ թվերի, այլ մեկ հարցի շուրջ՝ ինչպես  հաջողվեց տրանսգենդերին մտնել Ազգային ժողով ու մոտենալ ԱԺ ամբիոնին:

Շատերը երիտասարդ կնոջ այդ քայլը ընկալեցին որպես սրբապղծություն: Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ հետապնդումներ  ու հալածանք սկսվեց: Նա նամակով դիմեց Հայստանի վարչապետին, հայտնեց, որ իր ելույթից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ատելության խոսք է իրեն ուղղվել, ԼԳՏԲ անձանց ոչնչացնելու կոչեր են հնչել, տեսաուղերձներ են հրապարակվել: 

Այս փաստերը, իր հասցեին սպառնալիքներ հնչեցրածների անունները Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել է ոստիկանություն: «Բոլոր այդ նյութերը մեժվել են հանցակազմի բացակայության պատճառով», — ասում է Լիլիթ Մարտիրոսյանը Forrights.am-ն, պատասխանելով հարցին, թե պետք է արդյոք իր գնահատմամբ ընդունել կոնվենցիա բռնության դեմ պայքարի վերաբերյալ: Ստամբուլյան կոնվենցիան կլինի դա, թե մեկ այլ փաստաթուղթ, Մարտիրոսյանը չգիտի, ասելով. «Բուն կոնվենցիան ես դեռ կարդում եմ, եզրակացություն այս պահին չեմ կարող անել»:

Իրավաբանները տեսակետ են հայտնում, որ մեր օրենքները բոլորին, անկախ սեռից ու գենդերային ինքնությունից, պաշտպանում են բռնութնունից և կոնվենցիա պետք չի: Ձեր կարծիքը ո՞րն է: Այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանում բռնությունը մեր նկատմամբ այն աստիճանի է, որ մեկի բնակարանն են այրում, մյուսի կոկորդն են կտրում: Մենք 10-ից ավելի գործեր ունենք դատարանում: Իրավապահները, արդարադատության մարմինները անտեսում են դրանք, բռնությունը հաղթում է: Ես կասեի, որ իրականում բռնությունը ԼԳՏԲ անձանց նկատմամբ ավելի մեծ է, քան  ընտանիքի կանանց: Ոստիկանությունը, լինելով հայրիշխանական, համոզված է, որ կանայք պետք է պաշտպանված լինեն, իսկ հոմոֆոբիան ու տրանսֆոբիահի մակարդակն այնքան բարձր է, որ իրավապահների կողմից միտում կա կարճելու մեր նկատմամբ բռնության գործերը»: 

Լիլիթ Մարտիրոսյանը համարում է, որ  ինքը և իր համայնքի մարդիկ Հայաստանում օրենքներով պաշտպանված չեն բռնությունից և հոմոֆոբ հասարակության ակտիվորեն դրսևորվող ատելությունից: Պետությունը պետք է պատրաստակամություն հայտնի կոտրելու հանդուրժողականությունը բռնության նկատմամբ, իսկ դա կարելի է անել  կոնվենցիային միանալով:

«Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ ամուսինը կնոջը խփի ու ասի՝ դե, ընտանիք է, էլի, ամեն ինչ կպատահի, այն կարծրատիպը, որ  ԼԳՏԲ -ներին ծեծեն ու ասեն՝ դե, ինքը այլասերված է, պետք է վտարենք: Չի կարելի մարդուն՝ անկախ սեռական պատկանելիության, կամ գենդերային ինքնության, զրկել փողոցում քայլելու տարրական իրավունքից», —  գտնում է Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա չի հասկանում, թե ինչու են Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս, այն կապում հիմնականում տրանսգենդերի և ԼԳՏԲ խնդիրների հետ: «Այդ աղմուկը արհեստական է: Կա բռնությունների կանխարգելման աշխատանք, որը կապ չունի, օրինակ, ԼԳՏԲ ամուսնությունների հետ, որդեգրումների, և այլն: Բայց տարբեր բարձր պաշտոնյաների կողմից, հոմոֆոբ-տրանսֆոբների, ծայրահեղական ու հայրենասիրական խումբ-խմբավորումների կողմից անընդհատ շահարկվում է այդ թեման:

Հիմա ժողովուրդը ճիշտ տեղեկատվություն չի ստանում Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Ամեն երկրորդը խոսում է այդ կոնվենցիայից, անգամ ստորագրահավաքներ են կազմակերպում, ներկայացնում են լրիվ ուրիշ պատմություններ, որոնք կապ չունեն այդ փաստաթղթի հետ, որ վերջում  կանգնեն ասեն        տեսա՞ք, ամբողջ հայ ազգը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային», — համոզված է Լիլիթ Մարտիրոսյանը:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանները առայժմ վերլուծում են փաստաթուղթը, փորձում են հասկանալ, թե որքան ով է այն պաշտպանում իրենց համայնքի մարդկանց բռնություններից: Նրանք մտադիր են մասնակցելու փաստաթղթի շուրջ ԱԺ լսումներին և առաջիկայում կհայտնեն իրենց տեսակետը:

Հակառակ ընդունված կարծիքների, թե Ստամբուլյան կոնվենցիան երրրորդ սեռի գաղափար է պարունակում և ինչ-ինչ արտոնություններ է տալիս ԼԳՏԲ և տրանսգենդեր անձանց, քաղաքագետ, հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ փաստաթուղթն այս ուղղված է զուտ կանանց և երեխաների իրավունքի պաշտպանությաւնը: Այս կարծիքը նա հայտնել է հուլիսի 25-ին, հանրային խորհրդի լիագումար նիստում:  

«Կոնվենցիան կոչվում է «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կա-ինխարգելման և դրա դեմ պայքարի մասին»։ Կոնվենցիայի բոլոր հոդվածներում հստակեցված է, որ դա վերաբերում է կանանց, թեպետ չի հապաղում ասելու, որ տղամարդիկ ևս երբեմն-երբեմն ենթարկվում են բռնության: Այն ասում է՝ չի կարելի բռնաբարել, ծեծել կնոջը, երեխային: ՀՀ Սահմանադրությունը նույնպես սահմանում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Այս կոնվենցիան արձանագրում է այդ ամենը»,- ասաց Սաֆարյանը, փաստելով, որ չկա հակասություն կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության մեջ: Երրորդ սեռի մասին, ըստ Սաֆարյանի, խոսք չկա, իսկ «գենդերային» տերմինը բացառապես օգտագործված է կանանց և տղամարդկանց համար հավասարության իմաստով:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Ամենադիտված