«Ռեալ Սոսյեդադ»-ի սանը տեղափոխվեց «Լոռի»
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի սան Չաբի Աուզմենդին համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի կազմը:
Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 և երրորդ թիմերում, ինչպես նաև տեղի «Բեասային» և «Կալահորրա» ակումբներում։ Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում»,- նշված է հայտարարությունում:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան