Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է. Արայիկ Հարությունյանը՝ BBC-ի հոդվածի մասին
Քաղաքական
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC-ի դեպքում չի բացառավում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ քրեական գործի իրական շահերից ելնելով հոդված հրապարակեն: Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»:
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց: Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»:
Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը:
«BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող