Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա 1 տուժած
Արտակարգ Պատահար
BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 7-ին, ժամը 13:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը ժամը 13:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում նկատել է ՃՏՊ: Տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող