Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կստեղծվի
Հասարակություն
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպպի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ:
Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Ճանապարհային ոստիկանություն


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող