Եռաբլուրում խնկարկեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակը
Հասարակություն
Եռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում խնկարկեցին կազմակերպության նահատակների հիշատակը։
Գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսլյանը նշեց, որ օգոստոսի 7-ը նշվում է, որպես ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիշատակի օր՝ պայմանավորված 1982թ. այդ օրը իրականացված գործողության հետ։
«Հենց այս օրը 1982 թվականին երկու ընկեր հարձակում գործեցին Անկարայի օդանավակայանի վրա: Այնտեղ բախում եղավ զինվորականների հետ, ինչի արդյունքում Լևոն Էքմեքչյանը ծանր վիրավորվեց, իսկ խմբի ղեկավարը՝ Զոհրաբ Սարգսյանը՝ պայթեցրեց ինքն իրեն: Հենց այդ պատճառով էլ այսօրն ամեն տարի այցելու ենք Եռաբլուր և հարգում նրանց հիշատակը»,- նշեց Վազգեն Սիսլյանը:
«ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների 1975-ից սկսած գործունեության հետևանքով բազմաթիվ միջազգային կառույցներ, պետություններ և ատյաններ որդեգրել են հայանպաստ՝ հայ ժողովրդի իրավունքների ճանաչման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ որոշումներ և դա հետևանքն է այդ նվիրյալների գործունեության»,-ասաց Սիսլյանը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող