Արարատ Միրզոյանն Արցախում այցելել է «Կատարո» գինեգործարան (լուսանկարներ)
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ Արցախում այցելել է Կատարո գինեգործարան: Այս մասին ԱԺ նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Արցախյան հանրահայտ Կատարո գինիների արտադրող ընտանիքն իմ համար մեր ժամանակների հերոսներից է։
Այս ընտանիքին հաջողվել է համառ ջանքերի, հավատի, նվիրումի ու ամենակարևորը՝ սեփական գործը սիրով անելու շնորհիվ իրականություն դարձնել գաղափարը, շարունակաբար մշակել ու կատարելագործել բանաձևերը, հիմնել փոքրիկ ու կոկիկ արտադրամաս և շատ կարևոր տեղ գրավել շուկայում։
Ինքս գինու մեծ գիտակ չեմ, բայց առավել փորձվածները հավաստում են՝ այս "դժվար" խաղողի սորտից ստացված Կատարոն իսկապես շատ լավն է»,-գրել է Արարատ Միրզոյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող