ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ 

Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցության վրա. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ինչպես նշել էի 2 օր առաջ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։

Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումը իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։
1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4x1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այո, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը։
2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և ՆՓ տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% - 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։ Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145% ։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% - 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ ՍՍ-ի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։ Այսինքն, 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։ 
3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ, հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։ Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի "հաջողությունները"։

Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։ Ավելին, այդ "հաջողությունը" երկար չի տևելու։ Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցուկթյան վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo
Ամենադիտված