ԲՈԿ նախագահը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսության` գողացված լինելու մասին
Բլոգոսֆերա
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսությունը գողանալու մասին լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց Կրթության և գիտության նախարարություն, որին ի պատասխան ԲՈԿ-ը տվել է հետևյալ պատասխանը http://bok.am/wp-cont…/…/2019/08/Grutyun-Gagik-Vardanyan.pdf: Պատասխանն ուղարկելուց հետո, նախարարի իմացությամբ, զանգահարել եմ Գագիկ Վարդանյանին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Պարոն Վարդանյանն ասաց, որ դադարել է գիտամանկավարժական գործունեությունը և ցանկություն չունի այդ թեմայով զրուցել: Դրանից մի-քանի օր անց հանդիպեցի պարոն Վարդանյանին, որի ընթացքում նա հաստատեց իր դիրքորոշումը:
Դրանից հետո ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչև հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր և Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015 թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին: Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյբուքյան գրառման մեջ նշել է հետևյալը.
« ․․․ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող