Վարչապետական սելֆի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների և Տիգրան Սարգսյանի հետ
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Փաշինյանը լուսանկարն արել է Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո և տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նիկոլ Փաշինյանը լուսանկարն անվանել է վարչապետական սելֆի: ՀՀ վարչապետի հետ լուսանկարվել են Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող