Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը. Արայիկ Հարությունյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ:
Շուտով պատրաստ կլինի քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ: Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող