Սաստիկ հրդեհ Է բռնկվել Հունաստանի Էվբեոս կղզում
Հասարակություն
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ուժգին անտառային հրդեհ Է սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու: Այդ մասին հայտենել Է Skai հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կրակը բռնկել Է գիշերը Ագրիլիցայի սոճու թավ անտառում:
Տարհանման են պատրաստվում տեղի երեք գյուղերի (Ագրիլիցա, Կոնդոդեսպոտի եւ Մակրիմալի) բնակիչները: Հրդեհից առաջացած ծուխը մեծ տարածք Է ընդգրկել և զգացվում Է Աթենքի և Ատտիկա կենտրոնական մարզի բազմաթիվ շրջաններում՝ Էվբեոսից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:
Կրակի դեմ պայքարում են 133 հրշեջներ 45 հրշեջ մեքենայով: Սաստիկ քամիներն ու ծուխը խանգարում են հրշեջ օդուժի աշխատանքին:
Հունաստանում այս օրերին 40 աստիճանի հասնող տապ Է հաստատվել, որն ուղեկցվում Է ուժգին քամիով: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր տասնյակ հրդեհներ են բռնվկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող