«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ 700-ից ավելի հարազատներ Արցախում տեսակցեցին զինվոր որդիներին (տեսանյութ)
Տեսանյութեր«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևանի 3 վարչական շրջանների ավելի քան 700 ծնող ու հարազատ հնարավորություն է ստացել տեսակցելու իրենց զավակներին ու բարեկամներին Արցախում:
Դավիթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչները այցելել են Ստեփանակերտի, Մարտակերտի և Հադրութի զորամասերում ծառայող զավակներին:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամն, ինչպես միշտ, հոգացել է ոչ միայն ծնողների և հարազատների հարմարավետ տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ է պատրաստել հայրենիքի պաշտպանների համար:
Ուղևորության ամբողջ ընթացքին հետևել է նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող