Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից
Սպորտ
Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից:
Համահայկական խաղերի ամենակրտսեր մասնակից 13-ամյա Դեսի Լելեքյանը, ով Ալեքսանդրիայի թիմից է, տպավորված է Ստեփանակերտում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: «Առաջին անգամ չէ, որ հայրենիքում եմ, բայց առաջին անգամն էի Արցախում: Շատ հաջող բացում էր, ամեն ինչ հրաշալի էր»,- ասաց Դեսին, ում բասկետբոլի թիմը երկու պարտություն է կրել խաղերում և դուրս է մնացել հետագա պայքարից:
Թեհրանի պատվիրակության անդամ Ռազմիկ Միրզախանյանի կարծիքով նախորդ խաղերի համեմատ խաղերի կազմակերպչական աշխատանքը ավելի բարձր մակարդակի է: «Համահայկական խաղերի մասնակիցների շարքում մեր թիմն ամենաերիտասարդն է: Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում»,- ասաց նա:
Իսկ ահա Ֆրեզնոյի բասկետբոլի թիմի խաղարկիչ Ալան Բրեմջինգը գոհ է իր թիմի մինչ այս ցույց տված խաղից, քանի որ երեք հանդիպումն էլ հաղթանակով է ավարտել: «Սա իմ երրորդ Համահայկական խաղերն են, ես շատ սիրեցի խաղերն ու վստահ եմ, որ էլի եմ մասնակցելու»,- եզրափակեց նա:
7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան