Մխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականության Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. ադրբեջանագետ Հետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդը Արփինե Սարգսյան․ հակախտրականության մասին օրենքի ընդունումն օրակարգային և անխուսափելի քայլ է Իշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ Համբարյան Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակները Ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին (տեսանյութ) Մարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին (տեսանյութ) Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը 

Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները համարվում են դադարեցված. փաստաբան

Բլոգոսֆերա

2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել՝ հետևաբար՝ իրավունքի ուժով, վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարմանը։ Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը ներկայացնում է Տնտեսագիտական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսների շահերը։

«Սա այն հրամանն է, որով ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին նշանակել է ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշված հրամանի համաձայն Ռուբեն Հայրապետյանը նշանակված է մինչև ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։

ՀՊՏՀ-ի կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է ։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների նշանակման ընդհանուր կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կարգով /այսուհետ՝ Կարգ/։

Կարգի 11․3-րդ կետի համաձայն՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։

Կարգի 11.4-րդ կետի ուժով՝ եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։

Քննարկվող դեպքում՝ Ռուբեն Հայրապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար՝ 6 ամիս ժամկետով։ Դրանից հետո Կարգի ուժով պետք է անցկացվեր մրցույթ և նշանակվեր ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ եթե այդպիսի մրցույթը համարվեր չկայացած, ապա Ռուբեն Հայրապետյանի ժամանակավոր պաշտոնավարումը պետք է երկարաձգվեր ևս մեկ անգամ 3 ամիս ժամկետով։

2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել՝ հետևաբար՝ իրավունքի ուժով, վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է իր վարքագիծը որպես ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար, տնօրինում է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցները, ստորագրում է հրամաններ, ներկայացնում է ՊՈԱԿ-ը մամուլում, պետական այլ մարմիններում։

Հետևությունները թողնում եմ ընթերցողին․․․»,–գրել է Կոչուբաևը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականությանԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. ադրբեջանագետԱՄՆ-ում հանցավոր խմբավորման անդամը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանության համարՀետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդըԱրփինե Սարգսյան․ հակախտրականության մասին օրենքի ընդունումն օրակարգային և անխուսափելի քայլ էԻշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ ՀամբարյանԱրսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակներըԲեսենթ. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Չինաստանը կկատարի իր պարտավորությունները հազվագյուտ մետաղների վերաբերյալՆաոերոն հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումըՁեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին (տեսանյութ) Իրանի ռազմածովային շրջափակումը վերսկսելուց ի վեր ԱՄՆ-ը վերաուղղորդել է 24 նավԶախարովան քննադատել է Շվեյցարիայի «ճկուն չեզոքության» քաղաքականությունըՄարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին (տեսանյութ) Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորությունFox. Թուրքիան չի կարողացել բավարարել F-35-ներ ստանալու պահանջները «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերումԻտալիան պատրաստ է կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառովWildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. ՂազինյանԹրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասինՆիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ ԿարապետյանԱրթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքՇիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետԱրջը 30 մետր բարձրությունից ցած է գցել և սպանել կաթոլիկ սարկավագինԹրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումըՄ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունըՂազախստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ ստեղծված իրավիճակըՄահացել է Իտալիայի ֆուտբոլի լեգենդ Ֆրանկո ԲարեզինԲախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կանEl País. Իսպանիան զինուժ է տեղակայում Սեուտայի ​​միգրանտների ճգնաժամի պայմաններումԹուրքիան առաջարկել է անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՄիրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքներըAxios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված