Հրաչյա Հակոբյանը հերքում է, որ աջակցություն է հայտնել Ռուսաստանի ցույցերին և Նավալնիին
Բլոգոսֆերա
Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքել է լուրը՝ տեղեկացնելով, որ հոդվածին կցված և իրեն վերագրվող նամակը կեղծված է։
Հրաչյա Հակոբյանի գրառումը՝ ստորև․
«Օրեր առաջ ռուսական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է Հրաչյա Հակոբյանը, ապա տեղեկացրել, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող