Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. Ղազինյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինք Շիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին ՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը Բախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կան 

Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել

Բլոգոսֆերա

Պատմաբան, ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայոց Բանակը հերթական անգամ փաստում է, որ օպերատիվությամբ և խնդիրներն արդյունավետ լուծելու կարողությամբ՝ մնում է իր բարձրության վրա։ Վերջին ամիսներին, թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ Զինված Ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում: Գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել:

ՀՀ Զինված Ուժերի արդյունավետ գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել ոչ միայն թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա, այլ նաև ադրբեջանական իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար հանկարծակի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ եթե թշնամուն հաջողվեր իր ագրեսիվ մտահղացումը՝ ապա վտանգվելու էր Վրաստանով ՀՀ մտնող գազատար խողովակաշարի անվտանգությունը։ Սա կենսական խիստ անհրաժեշտ քայլ էր ՀՀ-ի համար։

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում, ինչպես նաև նրան ոգևորող կեղծ լուրեր մատուցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար դիմում է տեղեկատվական ձեռնածության՝ հրապարակելով տեղեկություն առ այն, որ իբրև թե Ադրբեջանի սահմանապահներն են հաջողություն և առաջխաղացում ունեցել: Իրականում վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն ոչ թե Հայաստանից, այլ հարևան Վրաստանից։ Այդ մասին կարող եք աղմկահարույց տարբեր նյութեր տեսնել վրացական մամուլում։ Իսկ Հայաստանի սահմանին էլ ավելի մոտենալ՝ թշնամուն չհաջողվեց:
Սովորաբար հայկական կողմը նման դեպքերում լռություն է պահում, բայց հաշվի առնելով իր բնույթով թշնամի հակառակորդի ապատեղեկատվական գործունեությունը մեր ուղղությամբ՝ կարծում եմ, որ ՀՀ բնակչությունն այս մասին պետք էր իմանար, որպեսզի ապատեղեկատվական քարոզչության զոհ չդառնա։
Այս վերջին գործողությունների արդյունքում ՀՀ Զինված Ուժերը ոչ միայն կարողացան ավելի ամրապնդել սահմանակից մեր գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը՝ առաջանալով նոր բնագծում, այլև վերահսկողության տակ առնել ադրբեջանական մայրուղին։ Բաքվի իշխանություններին սա պետք է դաս լինի։ Թող մեղավորներ փնտրի իրենց բարձրաստիճան ապաշնորհ զինվորականների շրջանում:
Այսպես պետք է պատժվի հակառակորդը՝ իր ամեն մի նախահարձակ գործողության արդյունքում, ստանալով արժանի հակահարձակում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորությունFox. Թուրքիան չի կարողացել բավարարել F-35-ներ ստանալու պահանջները «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերումԻտալիան պատրաստ է կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառովWildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. ՂազինյանԹրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասինՆիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ ԿարապետյանԱրթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքՇիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետԱրջը 30 մետր բարձրությունից ցած է գցել և սպանել կաթոլիկ սարկավագինԹրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումըՄ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունըՂազախստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ ստեղծված իրավիճակըՄահացել է Իտալիայի ֆուտբոլի լեգենդ Ֆրանկո ԲարեզինԲախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կանEl País. Իսպանիան զինուժ է տեղակայում Սեուտայի ​​միգրանտների ճգնաժամի պայմաններումԹուրքիան առաջարկել է անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՄիրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքներըAxios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ
Ամենադիտված