Ամուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը. Արսեն Խառատյան
Բլոգոսֆերա
Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում այն կարող է դառնալ Հայաստանի բնապահպանական լոկոմոտիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:
Այսպես այն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով:
Մերժել, մերժել… Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող է դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն