Երկու մարդ Է փրկվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ավիաաղետից (տեսանյութ)
ՏեսանյութերԵրկու մարդ փրկվել Է այն բանից հետո, երբ նրանց պատկանող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով ընկել Է Խաղաղ օվկիանոսը: Զարմանալի փրկության մասին տեսանյութը նրանց ընկերը հրապարակել Է YouTube-ում:
Միջադեպը տեղի Է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի ափի մոտ: Ինքնաթիռում գտնվում Էին օդաչուն՝ Դևիդ Լեշը, և նրա ընկերուհին՝ Քայլան:
«Ես կարծում եմ, որ դա (ընկնելը) տևել Է մեկ կամ երկու րոպեից ոչ ավելի: Հնարավոր Է՝ մինչև ջուրն ընկնելը ես հասցրեցի հասկանալ, որ ինչ-որ բան այն չԷ»,- լրագրողներին ասել Է Լեշը: Ինչպես ավելի ուշ պատմել Է Լեշը, ինքը և իր ընկերները պատրաստվում Էին թռչել Սան-Ֆրանցիսկոյի ծոցի վրայով, սակայն վերթիռի ժամանակ իր օդանավի շարժիչը խափանվել Է:
Հոլովակում, որը հրապարակել Է օդաչուի ընկերը, երևում Է, թե ինչպես են Դևիդը և Քայլան բարձրացել խորտակվող ինքնաթիռի թևի վրա՝ սպասելով առափնյա պահպանության փրկարարներին, հաղորդել Է Life-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն