Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված
Արտակարգ Պատահար
«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Երջանիկ Ա., ծնված 1986 թ.) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն