Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել Կրեմլը Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ Փաշինյան Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է 

Միակ շահը, որ ունեմ Ամուլսարի հարցում, Հայաստանի հավասարակշռված շահն է. Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ  խնդիրն այն է, որ  շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի:

ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու:

«Ամենամեծ բարդությունը սա է, որ խոսակցությանը խանգարում է, որովհետև, եթե Դուք հիմա ասում եք, որ 10 տարի կամ 5 տարի հետո կլինեն շահագործման հետևանքները՝ անկախ նրանից, թե դա կլինի, թե չի լինի. Ձեր մտքում արդեն դա կա: Այս խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ասում են՝ կապ չունի, եթե նույնիսկ պարզվի անվտանգ է, ես դեմ եմ: Սա հասկանալի տեսակետ է, բայց սա տեսակետ է, որը այլ բարդությունն է ստեղծում: Մենք ունենք իրողություններ, և այդ իրողությունները առկա են: Այդ իրողությունն այն է, որ մենք ունենք Հայաստանի օրենսդրությամբ սկսված պրոցես: Ունենք պրոցես Հայաստանի օրենսդրությամբ և Հայաստանի օրենսդրությամբ ունենք իրողություն, որ Հայաստանի կառավարությունը հրավիրել է կամ արտոնություն է տվել ընկերության, որ գա այստեղ 400, 500 կամ 600 միլիոն փող ծախսի, և 400 միլիոն արդեն ծախսվել է: Եվ հարց: Եթե պարզվի, որ այդ գործունեությունն օրինական է, եթե այդ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 միլիոն դոլարի ներդրումն արել են օրինական ճանապարհով, ինչո՞ւ չենք թողնում, որ աշխատեն: Այս հարցին պետք է պատասխանել»,- ասաց վարչապետը:

Բնակիչը պատասխանեց, որ նախորդ կառավարության ժամանակ այնպիսին էր իրավիճակը, որ ժողովուրդը ձայն չուներ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրության համար նախկին, ներկա կառավարություն չկա: «Միջազգային հանրության կամ ներդրողի համար կա Հայաստանի Հանրապետություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անցած տարի, երբ Ջերմուկում ելույթ է ունեցել, ասել է, որ այս հարցի շուրջ պետք է կայացնել որոշում՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը: «Ի՞նչ է նշանակում հավասարակշռված շահ: Կա բնապահպանական շատ, կա տնտեսական շատ, կա անվտանգության շահ, կա քաղաքական  և բարոյական շահ: Մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկումը մյուս շահի սպասարկման հաշվին չլինի: Ինձ համար պարզ է՝ եթե պարզվի, որ չկան երաշխիքները, որ Ջերմուկի օդը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, Ջերմուկի ջուրը  մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու է այնքան, որքան առաջ, բայց ավելի ճիշտ ձևակերպեմ՝ միջազգայնորեն ընդունված  ստանդարտներին համապատասխան: Եթե այդ ամեն ինչը միջազգային ստանդարտներին համապատասխան չի, ինձ համար ակնհայտ է, որ դա չի կարող շահագործվել: Հայաստանի օրենսդրությունը ունի մեխանիզմ. կոնկրետ այս դեպքում կա ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամսյա մոնիթորինգ: Այդ մոնիթորինգը տեղի է ունենում ընկերության, կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, գալիս են ստորգետնյա ջրի փորձանմուշ են վերցնում, գնում են դաշտից խոտ, հող են վերցնում, օդն են չափում: Եթե կա շեղում, 90 օր ժամանակ են տալիս շտկելու համար, եթե չի շտկվում, փակվում է»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

 

Բնակչի հարցին, թե մոտեցումն այն է, որ հանքը պե՞տք է շահագործվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ այս հարցի շուրջ ներգրավված բազմաթիվ մարդիկ որոշակի կողմ են: Ես, օրինակ, համարում եմ, որ կոնկրետ Ամուլսարի հարցով անձամբ ես 100 տոկոս անաչառ և օբյեկտիվ դիրքորոշում ունեմ:  Այսինքն՝ ես այստեղ չունեմ տնտեսական շատ, չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը, որը ես ունեմ, Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահն է: Եվ իմ դիրքորոշումն այն է նաև ի պաշտոնե, որ ես պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին: Սա է իմ դիրքորոշումը»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում
Ամենադիտված