Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ
Արտակարգ Պատահար
«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է 50 հա խոտածածկույթ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն