«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտապան Լևան Մատչարաշվիլու հետ: Այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն 1 տարվա պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլու հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիտվայի Բարձրագույն լիգան ներկայացնող Ստումբրասը, որի կազմում մասնակցել է երկրի առաջնության 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։ Մատչարաշվիլին Ստումբրասի կազմում մասնակցել է նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկու խաղի ու մեկ գոլ հեղինակել»,- նշված է հայտարարությունում:
Լևան Մատչարաշվիլին Լոռիում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն