Երևանից Մոսկվա չվող օդանավը անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում․ տուժածներ չկան
Բլոգոսֆերա
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը, կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի արդյունքում ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:
«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը` վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։ Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։
Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն