Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով Խոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին «Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ է Որոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները Լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ) 

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով գիշերային վատ երազ էր․ Սամվել Ֆարմանյան

Բլոգոսֆերա

ԱԺ  նախկին  պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:

Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաև բանակցային քսանհինգամյա այս ողջ ընթացքում անկյունաքարային նշանակության մեր հիմնական ու անխոցելի պնդումը եղել է այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող ԽՍՀՄ Սահմանադրության և օրենադրության տառին համապատասխան (բացի միջազգային իրավունքի ծանրակշիռ աղբյուրները) և իր անկախությունը ձեռք է բերել ճիշտ նույն իրավական հիմքերով ու ընթացակարգով, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը: Ուստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից կամ իր անկախությունը հռչակել է ոչ թե Սովետական Ադրբեջանից, ինչպես, ցավոք, գրում է Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձեռք է բերել իրավական տեսանկյունից անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային այլ հանրապետությունների նման` խորհրդային սահմանադրության և օրենսդրության պահանջների ու ընթացակարգերի տառին համապատասխան: «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական հիմնավորումներ ոչ միայն մենք չունենք, այլ դա հենց այն ծուղակն է, այն ուղղությունն է, այն տրամաբանությունն է, ինչ տասնամյակներ շարունակ պնդել ու պնդում է Ադրբեջանը` կասկածի տակ դնելով Արցախի անկախության կամ նրա միջազգային հնարավոր ճանաչման օրինականությունը` որպես հիմնական կռվան օգտագործելով այն փաստարկը, որ ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ-ի և ո՛չ էլ արդեն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունները չեն նախատեսել ընթացակարգեր նրա «մասը հանդիսացող տարածքի» անջատման ու անկախացման` առանց իր ողջ տարածքում այդ հարցով հանրաքվեի անցկացման, ուստիև խախտվել է իր երկրի «տարածքային ամբողջականությունը»: Ի դեպ, նույն տրամաբանությունն է ընկած եղել նաև արցախյան խնդրի շուրջ Ադրբեջանի բանակցային ողջ ճարտարապետության հիմքում` կապված արդեն Արցախի կարգավիճակի ամրագրման, ապագա հնարավոր հանրաքվեի և հարակից այլ հանգամանքների հետ: Այս ամենը քաջ հայտնի է խնդրին լավատեղյակ բոլորին, նախևառաջ` մեր դիվանագետներին:

Դժվար է կռահել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե, նման մի «անմեղ» գրառմամբ, բացի պատմական ու իրավական փաստերի անթույլատրելի ու հակահայ աղավաղումից, ինչ մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին, և ինչպես այն կարող է օգտագործվել Ադրբեջանի կամ միջնորդ համանախագահների կողմից նույն բանակցային գործընթացում: Ես չգիտեմ, թե արդյո՞ք մեր արտգործնախարարությունը կամ վարչապետի աշխատակազմն ունի փաստարկների փաթեթ, մշակումներ, որոնք կապացուցեին «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական անխոցելիությունը: Վստահաբար, դրանք չկան: Ենթադրում եմ, որ խնդրին քաջատեղյակ բոլոր շրջանակները, այդ թվում և մեր արտգործնախարարությունը, այս գրառումից պիտի, որ ապշահար եղած լինեն: Այս ամենը ոչ թե պատմական, այլ քաղաքական գերկարևոր նշանակության հարցեր են, որն առնչվում է արցախյան կարգավորմանը:

Պետության դե ֆակտո առաջին դեմքի կողմից մեր ազգային օրակարգի ամենակարևոր խնդրի մասին նման չկշռադատված միտքն իր անլրջությամբ աննախադեպ է` հնարավոր չափազանց վտանգավոր հետևանքներով:

Խոսքը կա՛մ գիտակցված պետական դավաճանության, կա՛մ անթույլատրելի վրիպման, կամ պարզապես պետություն ղեկավարելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու կործանարար անպիտանիության մասին է:

Իրեն հարգող արտաքին գործերի նախարարը կա՛մ պիտի հիմնավորի Նիկոլ Փաշինյանի արցախյան «know-how»-ն, կա՛մ պիտի հրաժարական տա` վերահաստատելով իր մասնագիտական աժանապատվությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններինՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուրԴատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքըՆազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքըՄենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ ՍրբազանԻրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթին
Ամենադիտված