Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը զինվորական պատիվ է տալիս կարգին Հայկոյի՞ն
Բլոգոսֆերա
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լուսանկար հայ զինվորի հետ` սրիկա ու ավանտյուրիստ պաշտոնյաների սիրելի «ինդուլգենցիան»` անփոփոխ բոլոր ժամանակներում:
Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը` մեր աչքի լույսը, զինվորական պատիվ է տալիս ... կարգին Հայկոյի՞ն: Զինծառայության ներքին կանոնագրքերը նման բան նախատեսու՞մ են` պատիվ տալ քաղաքացիական պաշտոնյայի, անգամ, եթե դա Երևանի քաղաքապետն է:
Հ.Գ. Պարոն Տոնոյա՛ն, պարո՛ն Դավթյան, մի՛ թողեք բանակը էժան ինքնագովազդի առարկա դառնա քամու բերած ամեն մի թեթևսոլիկ անցորդի ձեռքում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն