Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում 

Դիանա Գալոյանի գործողությունները ՀՊՏՀ-ի բյուջեի միջոցների վատնման. հայտարարություն

Հասարակություն

ՀՊՏՀ Ընդհանուր բաժնի պետ Գայանե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը կատարում է գործողություններ, որոնք հանգեցնում են համալսարանի բյուջեի միջոցների վատնման:

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը կատարում է գործողություններ, որոնք առերևույթ դիտավորությամբ հանգեցնում են համալսարանի բյուջեի միջոցների վատնմանը: Սույն թվականի փետրվարի 10-ին Ընդհանուր իրավասության դատարանը վճռել է և մանրամասն նկարագրել, որ հաստիքի փոփոխության հիմքով (ճարտարագետ-էներգագետը արհեստականորեն դարձել էր ճարտարագետ-շինարար) Խաչատուր Ավետիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Դիանա Գալոյանի հրամանն անօրինական է եղել, որովհետև, ըստ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի, գործատուն պարտավոր է աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն չի առաջարկել:

Այս անօրինական որոշման հետևանքով դատարանը վճռել է վերականգնել աշխատողին իր նախկին պաշտոնում և համալսարանից հօգուտ աշխատակցի բռնագանձել շուրջ 4մլն դրամ: Դիանա Գալոյանը, չբավարարվելով իր ակնհայտ անօրինական գործողությունների հետևանքով համալսարանի բյուջեին պատճառվող միլիոնավոր դրամների վնաս, այժմ որոշել է կրկնել ճիշտ նույն ապօրինությունը՝ ունենալով դատարանի վճիռը և լավ գիտակցելով իր գործողությունների հետևանքը: 2012թ.-ից աշխատում եմ ՀՊՏՀ-ում, իսկ 2019 թ.-ի մայիսի 13-ից ղեկավարում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ընդհանուր բաժինը, որը կազմակերպում է համալսարանի գործավարությունը, արխիվի, ինչպես նաև հատուկ մասի աշխատանքները: Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանից ստացել եմ ծանուցում առ այն, որ հաստիքի կրճատման պատճառով ապրիլի 8-ից ազատվում եմ աշխատանքից, և հնարավորությունների բացակայությամբ պայմանավորված ինձ այլ աշխատանք չի առաջարկվում: Տեղեկացնում եմ, որ իմ ղեկավարած Ընդհանուր բաժնից, որի մեջ մտնում էր Հատուկ մասը, առանձնացվել է վերջինս, ստեղծվել է համալսարանի Հատուկ բաժին, սակայն ինձ ոչ միայն այդ բաժնի ղեկավարի հաստիքը չի առաջարկվել, այլև նույնիսկ գործավարի հաստիք չի առաջարկվել: Իսկ համալսարանի արխիվի աշխատանքների կազմակերպումը ներառվել է նորաստեղծ Հատուկ բաժնում, սակայն միայն անվանումը հուշում է, որ արխիվը Հատուկ բաժնի աշխատանք չէ, և դա արվել է հաստիքների արհեստական փոփոխության նպատակով:

Այսինքն, թեև դատարանի վճիռ կա, որ այդ անօրինական մոտեցումը հանգեցնում է համալսարանի բյուջեի միջոցների անտեղի վատնման, տիկին Գալոյանը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի կրկին կոպտագույն խախտմամբ, ինձ չի առաջարկել վերոնշյալ աշխատանքներից որևէ մեկը, որոնք առկա են և համապատասխանում են իմ մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին:

Ինձ և ապօրինաբար ազատված նախորդ աշխատակցին /Խաչատուր Ավետիսյանին/ ընդհանրացնում է միայն այն, որ համալսարանի ռեկտորը ցանկացել է ազատվել մեզանից՝ համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ սեփական կարծիքն ունենալու պատճառով: Բնականաբար նույն կերպ դիմելու եմ դատարան և վերականգնեմ իմ իրավունքները, սակայն անհասկանալի է, թե Դիանա Գալոյանի դիտավորությամբ գործողություններից ինչու պետք է տուժի համալսարանը, որի բյուջեի միջոցները ձևավորվում են ուսանողների վճարած վարձավճարներից ու պետական ֆինանսավորումից և վատնվում այսպիսի եղանակով: Այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կրի անձամբ Դիանա Գալոյանը, որի վերաբերյալ ներկայացնելու եմ հաղորդում հանցագործության մասին»,-հայտնել է Գայանե Մուրադյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան
Ամենադիտված