Չեմ բացառում, որ այսօրվա բանակցություններին կմասնակցի նաև Ռուստամ Մուրադովը․ Գորիսի փոխքաղաքապետ
Հասարակություն
Սյունիքի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկում այսօր՝ ժամը 15.00-ին, նորից բանակցություններ են սկսվելու ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորների հետ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ նշելով, որ իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա:
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցություներին մասնակացի նաև ռուսական կողմը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց․ «Չեմ բացառում դա»,- ասաց փոխքաղաքապետը։
Հիշենենք, որ արդեն քանի օր է, ինչ ադրբեջանցի զինվորները հատել են ՀՀ սահմանը, ընթանում են բանակցություններ, նրանց՝ նախնական դիրքերը զբաղեցնելու վերաբերյալ։
Զվարթ Պետրոսյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից