Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա Ծռերի» հոգեզավակն է. իրականացրեց ոչմիթիզականնների պլանը
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի համագումարի ժամանակ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, հայտարարել է, որ նա հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՀՅԴ-ի և «Սասնա Ծռերի» հոգեզավակն է, քանի որ իրականացրեց նրանց պլանը:
«Ուզում եմ անդրադառնալ հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանության, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, կատարում է իբր Տեր-Պետրոսյանի պլանը: Պարզ վերլուծյությունը ցույց է տալիս, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացնում է ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել:
Նիկոլ Փաշինյանը իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող, այդ հողը նրանից և Հայաստանից գրավեցին ուժով մեր հազարավոր զինվոերի արյան գնով: Եվ քանի որ նա իրականացնում է հենց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրանց՝ Քոչարյանի, Դաշնակցության, «Սասնա ծռերի» հոգեզավակը»,-ասել է Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից