Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Եթե ԵՊՀ ՀԽ կազմում ներկայացուցչություն չապահովվի, ապա այն չի կարող իրավասու կառավարման մարմին ճանաչվել․ Գևորգ Դանիելյան

Հասարակություն

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը խոսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացի վերաբերյալ՝ փաստելով, որ այն ներկայացուցչական մարմին է, և գործելու իրավասություն ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրա կազմում ներառված բոլոր անդամների ընտրությունը կամ նշանակումը: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

«Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ բուհերի Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից նվազեցվել և դարձել է 20: ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանին՝  առաջարկելով մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ Կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:

Այդ գործընթացին մասնակցելուց հրաժարվելու հայտարարություն էր տարածել ԵՊՀ ՈՒԽ-ն, իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ չեն առաջադրվել, այսինքն՝ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում:

Այս գործընթացների և Կառավարության որոշման վերաբերյալ Գևորգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցը պետք է քննարկել առնվազն երկու փոխկապակցված ասպեկտով, նկատի ունենալով՝ կոլեգիալ ներկայացուցչական կազմ ունեցող կառավարման մարմնի ձևավորման կարգը և այդ խնդիրը լուծելու համար, ըստ համամասնութան, նախատեսված անդամների անհրաժեշտ քանակը:

«Երբ ծագում է որևէ իրավական նորմ համարժեք ընկալելու և մեկնաբանելու անհրաժեշտություն, հարկ է առաջին հեթին բացահայտել վերջինիս նպատակը: Կառավարության որոշմամբ կոնկրետ թվաքանակ նախատեսելն ու համամասնություն սահմանելը ինքնանպատակ չէ, այն զուտ պայմանական-ձևական կարգավորում չէ, այլ որպես ենթաօրենսդրական կարգավորում, կոչված է կյանքի կոչելու Սահմանադրության 38-րդ հոդվածից բխող բուհերի  ինքնակառավարման իրավունքի, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատության օրենսդրական հիմքերը։

Ընդհանրապես, ներկայացուցչական կազմի անհրաժեշտությունը թելադրված է բուհի ինքնակառավարման իրավունքով, ինչից անմիջականորեն բխում է, որ բուհի ներկայացուցչությունը կառավարման մարմնի կազմում պետք է համահունչ լինի սահմանադրական հիմնադրույթին, ոչ թե կրի զուտ խորհրդանշական բնույթ և ընկալվի իբրև Սահմանադրության հիմնարար նորմը իբր երաշխավորելու պատրանք։ Մի կողմ թողնենք, ակնհայտ ոչ իրավաչափ համամասնության հարցադրումը, որի պայմաններում բուհի ներկայացուցչությունը (ընդամենը 7 անդամ), վեր է ածվել զուտ ձևական ցուցիչի, մանավանդ, որ այն ներկայումս քննարկման առարկա է Սահմանադրական դատարանում։ Ոչ պակաս էականը տվյալ դեպքում այն է, որ ներկայացուցչական կազմ ունեցող մարմիններում անխուսափելորեն անհրաժեշտ է դիտարկվում հենց բուն ներկայացուցչության երաշխավորումը, ոչ թե ձևական նվազագույն քանակ ապահովելը, որը սոսկ միջոց է»։

Պարոն Դանիելյանը, իրավահեմատական վերլուծության համատեքստում դիտարկելով մի քանի օրինակներ, ասաց, որ Կառավարությունը միատարր մարմին է, ուստի, անկախ այն հանգամանքից, թե վերջինիս կազմում որ նախարարների պաշտոններն են թափուր, Կառավարությունն իրավասու է և իրավազոր է նիստեր անել ու որոշումներ ընդունել, եթե նիստին մասնակցում է նվազագույն անհրաժեշտ շեմը բավարարող քանակը։

«Բոլորովին այլ է իրավական կարգավորումը ներկայացուցչական մարմին հանդիսացող Ազգային ժողովի պարագայում, քանզի այս դեպքում, եթե ընտրությունների արդյունքներով պարզվի, որ անհրաժեշտ շեմը չեն հաղթահարել ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչի արդյունքում խորհրդարանը բաղկացած է լինելու միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, ապա համարվում է, որ խորհրդարան չի կազմավորվել, և նշանակվում են կրկնակի ընտրություններ»,- ասաց Գևորգ Դանիելյանը։

Նրա փաստմամբ, այս որոշման դեպքում նպատակը ներկայացուցչություն ապահովելն է այն չափով, որչափով այն կոչված կլինի նպաստելու բուհի ինքնավարության իրավունքի իրացմանը և ակադեմիական ազատությանը. «Եթե մենք այն չենք ապահովում և ասում ենք, որ բավարար երաշխիք է համարվում  կառավարման մարմնի որոշակի կազմը, կամ այն ձևավորելու համար ընձեռած հնարավորությունը, նշանակում է, որ մենք տվյալ պարագայում ենթաօրենսդրական ակտի հետապնդող նպատակը շրջանցում ենք, որևէ կերպ չենք կամենում ստեղծել անհրաժեշտ պայմաններ կամ իրավական նորմն ընկալել այնպես, որ դրանով ամրագրված բուն նպատակը գոնե մասամբ իրականացվի»:

Գևորգ Դանիելյանի խոսքով, ընդհանուր պահանջ չէ, որ իրավական ակտով նախատեսված այս կամ այն կոլեգիալ մարմնի կազմում ներառված բոլոր անդամներն ընտրվեն կամ նշանակվեն, որովհետև դա պայմանավորված է այն հանգամանքով, թե տվյալ կոլեգիալ մարմինը ներկայացուցչական է, թե ոչ:

Գևորգ Դանիելյանը փաստեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դեպքում էլ գործ ունենք ներկայացուցչական մարմնի հետ. «Ներկայացուցչությունը ոչ թե ապրիորի է, այլ թելադրված է Սահմանադրությամբ նախատեսված բուհերի ինքնավարության իրավունքով և ակադեմիական ազատությամբ: Իհարկե, ներկայացուչության ներկա համամասնությունը՝ իր բոլոր անհիմն որակներով հանդերձ, ինչ-որ տեղ, գոնե մասնակի երաշխիք է, որ այդ սահմանադրական դրույթները գոնե մասամբ կյանքի կոչվեն»:

«Եթե դե ֆակտո չի ձևավորվում այդ կազմը, նշանակում է՝ մենք չենք կարող թերի ձևավորված մարմինը ճանաչել որպես իրավաչափ գործելու իրավունակ կառույց: Եթե նույնիսկ կազմի մի մասը լեգիտիմության սկզբունքով է ձևավորվում, միևնույն է, այդ մարմինը չի կարող գործել, այն զուրկ է իրավունակությունից, քանի որ չունի կազմի տեսանկյունից անհրաժեշտ իրավասություն: Ասել, թե մարմինն իրավասու է գործելու, քանի որ զուտ իրավական կարգավորումներով հռչակված նվազագույն շեմը գործադիր իշխանության ներկայացուցիչներով հաղթահարվել է, ակնհայտ անհիմն, սխալ է, քանի որ նվազագույն շեմը գործում է այն պարագայում, երբ մարմնի ձևավորման համար ապահովվում են բոլոր, այդ թվում՝ ներկայացուցչական երաշխիքները: Այսինքն, եթե ՀԽ կազմում ներկայացուցչություն չապահովվի, ապա այն չի կարող իրավասու կառավարման մարմին ճանաչվել»,- ասաց Գևորգ Դանիելյանը և հավելեց, որ հենց այս պահին հենց այդ չափանիշներով է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը և կառավարության համանման հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտը վիճարկվում են Սահմանադրական դատարանում:

«Իհարկե, կարող են ասել՝ կազմը չի լրացել զուտ սուբյեկտիվ գործոնների արդյունքում, բայց դա խնդրի բոլորովին այլ կողմն է, ինչը բնավ չի կարող համարվել իբր Սահմանադրության հիմնադրույթը շրջանցելու բավարար փաստարկ։ Օրենքի նպատակը պետք է իրացված լինի, անկախ գործոնների բնույթից՝ իրավական նորմը պետք է կյանքի կոչվի, և ոչ թե անտեսվեն, այլ հաղթահարվեն սուբյեկտիվ ընկալումները: Ընդ որում, իրավական նորմը մեկնաբանելու համար տառացի մեկնաբանությունը ոչ թե ինքնուրույն մեթոդ է, այլ սոսկ միջոց՝ իրավական նորմի նպատակը բացահայտելու համար։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը:

Կառավարությունը որոշում կայացնելիս հենց այս նպատակն է ամրագրել, անկախ որևէ մեկի սուբյեկտիվ ընկալումներից: Այս դեպքում, եթե չի կիրառվում նպատակը, իսկ ընթացքում առաջ են գալիս հակազդումներ, ապա հարկ է իրավաչափ լուծումներ գտնել, օրինակ, Կառավարությունը, համարժեք հաշվի առնելով հակազդեցության միանգամայն իրավաչափ բնույթը, կարող է վերանայել իր որոշումը և այն համապատասխանեցնել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, ինչը բխում է Սահմանադրության 5-րդ հոդվածից: Եթե չի իրագործվում նպատակը, ապա հաջորդ քայլի իրականացումը ոչ միայն անիմաստ է, այլև միանշանակ՝ ոչ իրավաչափ»,- փաստեց Գևորգ Դանիելյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված