Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. նրան շարունակում են որոնել
Հասարակություն
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
Նա նշեց, որ կարող է հայտնել միայն, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, սակայն այլ տեղեկության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վարդենիսի տարածքից ժամկետային 18-ամյա զինծառայող է անհետացել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից