Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Հասարակություն
Երեւանում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հայտնաբերել են Երեւանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ Համբարձումյանն այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է