Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Կամբատին հարցրի՝ ինչու եք տղայիս բարձրացրել դիրքեր, ասաց՝ գլխաքանակ է պետք. Վարդենիսից անհետ կորած զինծառայողի մայր

Հասարակություն

«Նորիկս իմ միակ երեխեն ա, լավագույն զինվորներից ա եղել, միշտ աչքի ա ընկել իր կարգուկանոնով, տենց էլ չհասկացա, թե ինչ եղավ էդ երեխու հետ, հեքիաթ դարձավ տղայիս պատմությունը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մայիսի 18-ից Վարդենիսի տարածքից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը:

Վերջինս նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է մայիսի 14-ին, դրանից հետո ոչ մի լուր չունի: Դեպքի մասին իրեն չեն հայտնել, այլ ինքն է, մայրական անհանգստություն կանխազգալով, գնացել զորամաս. «Մայիսի 19-ի առավոտյան գնացի Վարդենիսի զորամաս, ինձ ասացին, որ երեխեն դիրքը լքել ա, փախել ա: Նորիկս առողջական խնդիրներ ունի: 15 տոկոս ողնաշարի թեքություն ունենալով՝ ծառայել ա սահմանափակումով՝ պիտանի ոչ շարքային ծառայության. այդ ամենով հանդերձ՝ նրան բարձրացրել են դիրքեր»,- պատմում է Լիլիթը:

Անհետ կորած ժամկետային զինծառայողի մայրն ասաց, որ որդին մոտեցել և խնդրել է հրամանատարին, որ իրեն դիրքեր չբարձրացնեն, վախենում է. «Ես կամբատին ասում եմ՝ ինչու եք երեխային բարձրացրել դիրքեր, այն դեպքում, որ երեխան ասել ա՝ վախենում ա, և բացի դա էլ ունի առողջական խնդիրներ, կամբատը պատասխանեց՝ մեզ գլխաքանակ ա պետք: Իմ իմանալով՝ երեխեքը գլխաքանակ չեն, ես էլ ասացի, եթե գլխաքանակով ես տանում երեխեքին դիրքեր, բա ինչի՞ չես իջացնում հետ, պատասխանտվություն չես կրում իրանց համար»,- ասաց Նորիկի մայրը:

Լիլիթը պնդում է, որ համացանցում տեղ գտած լուրերը և զորամասից իրեն հասած տեղեկությունները, շատ տարբեր են, մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ. «Մեկն ասում ա՝ երեխեն 2 օր քնապարկի մեջ ա մնացել, իսկ զորամասից ասում են, որ վախի պատճառով երեխեն իրենց կողքը չէր քնում, բայց էդ դեպքում էլ հաստատ իրենցից 100 մետր հեռավորության վրա մենակ չէր քնի: Մեկն ասում ա, որ ժամը 1-ին ա փախուստի դիմել, իսկ համացանցում այլ ժամ ա նշված»,-ընդգծեց նա:

Զինծառայողի մայրը այն կարծիքին է, որ որդին անհետացել է հրամանատարության անուշադրության պատճառով. «Չգիտեմ՝ երեխեն վախի պատճառով ա լքել դիրքը, թե այլ պատճառներ կան, բայց որ հրամանատարության կողմից անուշադրություն ա եղել, դա փաստ ա: Ասում են՝ դրա նախորդ օրը հայերի ու ադրբեջանցիների միջև ձեռնամարտ ա եղել, բայց էդ ժամանակ Նորիկը ներքևում ա եղել, հնարավոր ա, որ դրանից ա վախեցել ու լքել դիրքը»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ, ըստ իրեն, Նորիկը լքել է դիրքը ոչ թե ամսի 18-ին, այլ 14-ին, երբ դադարեցրել է կապ հաստատել նրա հետ:

Իսկ այն հանգամանքը, որ որդու հեռախոսը գտել են իրեն վստահված դիրքից մի քանի մետր հեռավորության վրա, Լիլիթը մեկնաբանեց այս կերպ. «Զինվորական համազգեստի  գրպանները այնքան խորն են, որ հնարավոր չէր վազելուց ընկներ, հավանաբար, վերցրել են երեխու հեռախոսը, հիմա էլ ասում են՝ գտել են»,- ասաց Նորիկի մայրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված