«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՍԴ որոշմամբ ներգրավվել է որպես երրորդ անձ
ԻրավունքԸնտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների գործով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ անձ։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։
Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»,- գրել է Բադասյանը։