Առուշ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով. փաստաբան
ԻրավունքԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», - ասաց նա։
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։