«ԱԱԾ-ն Մանվել Փարամազյանին ապօրինաբար Երևան տեղափոխեց»
ԻրավունքԱզգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում և բնակարանում խուզարկություն կատարելուց հետո նրան նստեցրին իրենց մեքենան և տարան։
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԱԾ-ն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին տեղափոխում է Երևան:
«Այս պահին ԱԱԾ-ն անհասկանալի պատճառներով, ապօրինաբար Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին»,-գրել է փաստաբանը:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտից խուզարկում էին Քաջարանի քաղաքապետի ավտոմեքենան։