Դատավորների թիվը 20-ով կավելացվի. Ռուստամ Բադասյան
ԻրավունքԿառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ նախագծին։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ առաջին ատյանի դատարաններում ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ 3 դատավոր։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշումը վերաբերում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված դատավորներին:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծն ունի նաև ՍԴ դրական եզրակացությունը: