«Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». Շարմազանով Վերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) «Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ) ԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ) Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին ու Ադրբեջանին. Ռուսաստանը միջուկային ողջ շղթան ունի․ Պուտին Մեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ) Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համար Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն. Արմեն Այվազյան «Մեզ եռապատերազմի կուսակցություն եք անվանում, ասե՞մ՝ դուք ինչ կուսակցություն եք»․ Ալեքսանյան (տեսանյութ) Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) 

Մեղրի համայնքի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. ՔԿ

Իրավունք

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը: Գրված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալության:

Սակայն վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:

Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:

Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». ՇարմազանովՎերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) Ozon-ի հավելվածները վերադարձել են Google PlaySamsung SDI-ն 3,2 մլրդ դոլարի բաժնետոմսեր կվաճառիԿիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT«Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե ՎարդանյանԱվետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանիցԶախարովան արձագանքել է «Մաշան և Արջը» մուլտսերիալի ստեղծողների դեմ Ուկրաինայի պատժամիջոցներինԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հորմուզի նեղուցի մոտ աղետի ազդանշան է տվելՍասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ) «Մենք դա լուրջ չենք ընդունում»․ Օմանը՝ Թրամփի սպառնալիքի մասինԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում նշել են Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր հիմքը Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին ու Ադրբեջանին. Ռուսաստանը միջուկային ողջ շղթան ունի․ ՊուտինՄեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համարՏիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն. Արմեն Այվազյան«Մեզ եռապատերազմի կուսակցություն եք անվանում, ասե՞մ՝ դուք ինչ կուսակցություն եք»․ Ալեքսանյան (տեսանյութ)Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աշակերտներն ու ուսանողները հանդիպել են Ժաննա Անդրեասյանի հետ«Ձեզ խորին հարգանքով են վերաբերվում ողջ քրիստոնեական աշխարհում»․ Պատրիարք Կիրիլը՝ Գարեգին Բ-ինԳիտնականները պարզել են, որ արյան մակարդման գործընթացն այլ կերպ է տեղի ունենում, քան նախկինում ենթադրվում էր«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ»․ գնդապետը կոշտ քննադատել է Փաշինյանին«Տոտենհեմը» 87,5 մլն եվրոյով ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի ֆուտբոլիստինԵռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է Կոսովոյում հումանիտար աղետի վտանգի մասին «Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերըԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներՀայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիրՎիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակըՊրոբացիայի ծառայության պաշտոնյան և Ջրվեժի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջՕգոստոսի վերջին երկնքում հազվագյուտ երևույթ է սպասվում․ Լուսնի խավարումը տեսանելի կլինի անզեն աչքովԻնձ հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել.դուք հիմա կալանավայրում եք. Սրբազան (տեսանյութ) Զանգվածաբար սկսել են փակվել գեղեցկության սրահները. հայտնի է դարձել պատճառըՍևանա լճի ափամերձ 3100 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանըԽոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 3 մեքենա․ կան վիրավորներՌումինիայի Միդիա նավահանգստում հրդեհվել է հանքաքար տեղափոխող բեռնանավըՄարկ Ցուկերբերգը Իռլանդիայում 19-րդ դարի ամրոց է գնել՝ մինչև 30 մլն եվրո գնահատվող արժեքով300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ)Բիթքոյնը կտրուկ թանկացել է. գինը հատել է 77 հազար դոլարի սահմանըԲացատրել են՝ ինչպես է հնարավոր համալրել թվային ռուբլու դրամապանակը«Տելեգրամ»-ով շրջանառվում է 5 կգ մարիխուանա. նախաքննության ավարտՓաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն ԱրսենյանինՇատ ճիշտ է արել «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, որ ձեզ չի ընտրել. ՔՊ-ականը՝Ֆարմանյանին (տեսանյութ)Գազալցակայանում վեճը թեժացել է․ գազային ատրճանակ է գործադրվել, 3 մարդ ձերբակալվել էՃամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԶելենսկու՝ Patriot հրթիռներ գնելու մասին հայտարարությունը ծաղրել են համացանցումԱՄՆ-ից մի խումբ ՌԴ քաղաքացիների արտաքսել են Իրան՝ առանց իրանական անձնագրերիՉինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն
Ամենադիտված