Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
ԻրավունքՎաղը՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննել է Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանին կալանավորելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ ԿԸՀ-ն այօրվա նիստում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։